Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը

Ազգային ժողովն օգոստոսի 3-ին շարունակել է իններորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը։

Խորհրդարանը սկսել է քննարկել ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ խմբակցությունն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում ընտրվելու համար առաջադրել է Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Leave a Comment