Կոմիտասի թանգարանում կբացվի «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը, հայտնել է թանգարանը։

Ցուցահանդեսը նվիրված է անվանի բանաստեղծ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի նկարազարդումների ստեղծման պատմությանը։

Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։

Առաջին անգամ ցուցադրվելու են պոեմի տպագրության  համար արված շուրջ 40 էսքիզներ  և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ,  փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման  ստեղծագործական ընթացքի մասին։

Ցուցադրության ընթացքում  կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի  նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։

 

Leave a Comment