Օգոստոսի 2-ին, Վաշինգտոն մեկնող իր ինքնաթիռում լրագրողների հետ խոսելիս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման վերջնաժամկետ չի նշել։
«Կտեսնենք, թե ինչպես կընթանա։ Կնախընտրեի գործարք կնքել։ Ես չեմ ուզում մարդկանց սպանել»,-ասել է նա։ Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը զգուշացրել է, որ իր երկիրը պատրաստ է «ցանկացած պահի» լայնածավալ հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը օգոստոսի 3-ին կսկսեն խաղաղության բանակցությունները։ Թրամփը նաև Truth Social-ում գրել էր, որ համաձայնել է չեղարկել հանրապետության դեմ նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։