ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի կեսօրին», – ասաց նա լրագրողներին իր ինքնաթիռում։
Թրամփը շեշտեց, որ համաձայնել է բանակցություններին, քանի որ դա խնդրել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի իշխանությունները: Ավելին, նա ասաց, որ դա խնդրել է նաև իրանական կողմը:
«Ես նախընտրում եմ գործարք կնքել։ Ես չեմ սիրում մարդկանց սպանել», – ասաց ԱՄՆ նախագահը։