Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ բանակցությունները մոտենում են ավարտին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այսօրվա կառավարության նիստի սկզբում արտգործնախարար Աբբաս Արաղչին զեկույց է ներկայացրել Իրանի և Օմանի միջև բանակցությունների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Նա նշել է բանակցությունների առաջընթացը և հայտարարել, որ դրանք գտնվում են իրենց վերջնական փուլում և մոտենում են ավարտին», – ասվում է Արաղչիի Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։
Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը որևէ թույլտվություն չի տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, իսկ իսրայելական N12 հեռուստաալիքի հաղորդագրությունն այն մասին, որ Թեհրանը ընդունել է կատարցի միջնորդների առաջարկը՝ նավագնացությունը կարգավորելու վերաբերյալ, կեղծ էր։