NASA-ն 40 տարվա մեջ 1-ին անգամ նոր աերոդինամիկ խողովակ է գործարկել (ֆոտոշարք)

NASA-ն 40 տարվա մեջ 1-ին անգամ նոր աերոդինամիկ խողովակ է գործարկել (ֆոտոշարք)

ԱՄՆ Վիրջինիա նահանգում գտնվող NASA-ի Լենգլիի հետազոտական կենտրոնում տեղի է ունեցել թռիչքային դինամիկայի նորագույն հետազոտական համալիրի (FDRF) բացման արարողությունը։ 53 միլիոն դոլար արժողությամբ և շուրջ 2300 քմ մակերեսով կառույցը վերջին 40 տարվա ընթացքում գործակալության առաջին նոր աերոդինամիկ փորձարկումների հարթակն է։

Հաջորդող ամիսներին տվյալների հավաքագրման և հավաստագրման փուլերն անցնելուց հետո համալիրում կսկսվեն իրական փորձարկումները։ Առաջինը կթեստավորվի NASA-ի նորարարական X-66 տրանսոնիկ ինքնաթիռի նախագիծը, իսկ ապագայում այստեղ կփորձարկվեն ինչպես ավիացիոն տեխնիկան, այնպես էլ տիեզերական սարքերը, այդ թվում՝ Վեներա մոլորակի համար նախատեսված DAVINCI առաքելությունը և Լուսին վերադարձի «Արտեմիս» ծրագրի «Օրիոն» տիեզերանավերը։

130 ֆուտ (մոտ 40 մետր) բարձրությամբ ֆուտուրիստական կառույցը փոխարինելու է Լենգլիի պատմական փորձարկման խողովակներին՝ դառնալով ԱՄՆ ապագա ավիացիոն և տիեզերական նախագծերի գլխավոր փորձարարական կենտրոնը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment