Մեծ Բրիտանիան թարմ բանջարեղենի պակաս ունի ծայրահեղ շոգի և երաշտի պատճառով: Սուպերմարկետները ստիպված են ներմուծել արտադրանք Իսպանիայից, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։
Ըստ թերթի՝ ռեստորաններն ու խանութները սկսել են արտերկրից գնել հազար և բրոկկոլի՝ բերքի վրա անբարենպաստ եղանակային ազդեցության պատճառով:
Լոլիկի մեծածախ գները աճել են ավելի քան 60%-ով, մինչդեռ հազարի գինը՝ 90%-ով, իսկ կարտոֆիլի գինը՝ ավելի քան 40%-ով: Բրոկկոլի աճեցնողները հայտնում են իրենց բերքատվության կիսով չափ կրճատման մասին, իսկ ոլոռի արտադրությունը նվազել է մեկ երրորդով:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆերմերները հայտնել էին սոխի պակասի մասին՝ սաստիկ շոգի պատճառով։