53-ամյա կինն իրեն նետել է Կիևյան կամրջից և մահացել • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Leave a Comment