Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է փոփոխել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման կարգը։ Նախագծով նախատեսվում է վերանայել ցածր կատարողական ունեցող դպրոցների բացահայտման չափանիշները՝ գնահատման գործընթացում ներառելով ոչ միայն կրթական արդյունքները, այլև դպրոցի կառավարման արդյունավետությունը, ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցիչների մասնագիտական կարողությունները և սովորողների առաջընթացը։
Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առողջապահության ոլորտը կարգավորող մի շարք նոր հանրային առողջապահական նորմատիվների ընդունմամբ, որոնցով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ատամնատեխնիկական լաբորատորիաների, ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար սահմանվել են նոր պահանջներ։
Մասնավորապես, առողջապահության նախարարի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի N 30-Ն և 2026 թվականի ապրիլի 23-ի N 32-Ն հրամաններով հաստատվել են համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ներկայացվող նոր պահանջներ, իսկ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով՝ բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջներ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերոհիշյալ հրամաներով սահմանված պահանջների մասերով ստուգումները, մասնավորապես իրականացնում է Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման NN 1.3-րդ, 1.6-րդ և 1.9-րդ հավելվածներով սահմանված ստուգաթերթերի հիման վրա, այդ հրամաների ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն նաև նշված ստուգաթերթերի հարցաշարում նորմատիվ իրավական ակտերի համապատասխան հղումները, ինչը կարող է խոչընդոտել համապատասխան ոլորտներում ստուգումների պատշաճ իրականացմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է վերանայել և խմբագրել Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված համապատասխան ստուգաթերթերի հարցաշարերը և իրավական հղումները՝ դրանք համապատասխանեցնելով գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև ներառել նոր պահանջներից բխող լրացուցիչ հարցեր։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ստուգումների արդյունավետ և միասնական իրականացումը՝ նախատեսելով ստուգաթերթերում արտացոլել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելման, բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, մանրէազերծման, ինչպես նաև վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը ներկայացվող նոր պահանջներ։
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարում՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ:
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։