Իրավապահ մարմինները «Մուլտի տրանսպորտ» ընկերությունում օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարել։
AURORANEWS-ը այդ մասին տեղեկացավ քննչական կոմիտեից, իրենց փոխանցած տեղեկություններով՝ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։