Հուլիսի 31-ը՝ Հարրի Փոթերի ծննդյան օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Լուսինե Մուրադյան: Այս թողարկման հյուրերն են՝ Հարրի Փոթերի ֆիլմի երկրպագուներ՝ Արմեն Բաբաջանյանն և Նաիրա Նավասարդյանը:

Թեման՝ Հուլիսի 31-ը փոթերասերների օրացույցում կարմիր է։ Հենց այս օրն է նշվում մոգության ու կախարդության աշխարհում ամենահայտնի տղայի՝ Հարրի Փոթերի ծննդյան օրը։

Այս օրն է ծնվել նաև համաշխարհային ամենամեծ ճանաչում ունեցող վիպաշարի հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը, որն էլ որոշել է, որ կախարդության աշխարհում ամենահայտնի տղան իր ծննդյան օրը պետք է տոնի տարեդարձը։

Շնորհավոր Հարրի, շնորհավոր փոթերասերներ…

  • Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
  • Օրվա կարևոր լրահոսը,
  • Եղանակի կանխատեսումը,
  • Քաղաքի խցանումների իրավիճակը,
  • Տարադրամի փոխարժեքները,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
  • Լավագույն երաժշտական ընտրանին,
  • Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ

Leave a Comment