Նիկոլը փորձել է հայրենասեր թվալ ու Արցախի կործանմամբ արդարացնել իր հակառուսական քաղաքականությունը



Հայտարարելով, որ հայ-ռուսական հարաբերությունների «էքսկլյուզիվությունը» իր համար անընդունելի է՝ Նիկոլն ուղիղ տեքստով ՌԴ-ին է մեղադրել Արցախի կործանման համար՝ մատնացույց անելով ՀԱՊԿ-ի հայտնի վարքագիծը, Արցախում ռուս խաղաղապահների բացթողումները և այլն: «Ո՞ւմ էր վատություն արել Հայաստանի Հանրապետուրթյունը»,-հռետորական հարց է բարձրացրել Նիկոլը՝ հայրենասեր ձևանալով:
 
Պետք է հասկանալ՝ ինչու է Նիկոլն այսպես վարվել: Նիկոլն այժմ մի խնդիր ունի՝ ինչ-որ կերպ արդարացնելու հայ ռուսական հարաբերությունների վրա «քար գցելու» իր քաղաքականությունը: Խոսելով Արցախի ճակատագրի մասին ու տեղի ունեցածի համար բացառապես ռուսներին մեղադրելով՝ Նիկոլը փորձել է հայրենասեր թվալ ու Արցախի կործանմամբ արդարացնել իր հակառուսական քաղաքականությունը. միամիտներին է ուզում խաբել՝ համոզելու, թե ինքը ոչ թե արևմտաթուրքական ծրագրի տակ է մտել, այլ իբր Արցախն այնքան է սիրել, որ չի կարողանում ռուսներին ներել:
 
Բայց այս դարում միամիտներ չկան. ոչ ոք չի մոռացել Նիկոլի ինքնախոստովանական հայտարարություններն այն մասին, որ Արցախն ինքը գիտակցաբար է զոհել, որ իբր փրկի Հայաստանը, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես Եվրոպայում Արցախը ճանաչեց՝ Ադրբեջան՝ առանց ռուսների հետ խորհրդակցելու (այդ մասին Պուտինն է հայտարարել), մոռացել է, թե ինչպես էր լեզուն մտցրել մի տեղը, երբ արցախցիները ենթարկվում էին էթնիկ զտման՝ աշխարհի առաջ արդարացնելով տեղի ունեցողը:
 
Ո՞րը ասենք, ո՞րը թողնենք, որ պարզ լինի, թե կոնկրետ ով է Արցախի կործանման համար գլխավոր մեղավորը: Ով-ով, բայց Նիկոլն Արցախի մասին խոսելու իրավունք չունի՝ անկախ նրանից, թե դրա կործանման հարցում որքան մեծ է կամ փոքր նույն ռուսների դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment