Ինքնասպանությունների վերաբերյալ հայտարարությունն ապացույցներ է պահանջում – Նորություններ 31.07.2026

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարում էր բանակում ինքնասպանությունների երեք պատճառների մասին, որոնց թվում՝ խաղադրույք կատարելով պարտքերի տակ ընկնելը։

Հետաքրքիր է, կա՞ որեւէ հստակ, ստույգ, ապացուցված վիճակագրություն, որ ինքնասպանության դեպքերի իքս տոկոսը եղել է խաղադրույքի հետեւանքով։ Կա՞ն կոնկրետ ապացուցված դեպքեր, թե՞ դա պարզապես յուրօրինակ «հուշում» է քննչական մարմիններին՝ հնարավոր դեպքերն այլեւս վերագրել խաղամոլությանը։ Հավանաբար հաջորդ հայտարարությունը կլինի այն, որ «ինքնասպանությունը այդ մարդկանց գլխում է»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Leave a Comment