Հայաստանի՝ Ռուսաստանին ուղղված պահանջներն անհիմն են․ Ռեշետնիկովը՝ Հարավկովկասյան երկաթուղու լրացուցիչ վճարի մասին

Հարավկովկասյան երկաթուղու պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում, Ռուսաստանից լրացուցիչ վճարման պահանջներն անհիմն են, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» կոնցեսիայի ներքո գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շահագործման հարցը կարող է լուծվել արբիտրաժի միջոցով։ Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշել է, որ ընկերությունը կշարունակի կատարել Հայաստանի հետ կոնցեսիոն համաձայնագրի պայմանները, սակայն ակնկալում է ներդրված միջոցների վերադարձ Երեւանի նախաձեռնությամբ համաձայնագրի փոփոխման կամ դադարեցման դեպքում:

Նա ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ»-ի «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում պայմանագրային պարտավորություններով ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի, որի համար ձեռք է բերվել նոր շարժակազմ և մշակվում են ենթակառուցվածքներ։

Leave a Comment