Պատմական պահ Apple-ի համար․ ընկերության կապիտալիզացիան հասել է 5 տրիլիոնի

Պատմական պահ Apple-ի համար․ ընկերության կապիտալիզացիան հասել է 5 տրիլիոնի

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը դարձել է պատմության մեջ երկրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան կարճ ժամանակով գերազանցել է 5 տրիլիոնը դոլարը։ Վերջին օրերին նստաշրջանի սկզբում ընկերության մեկ բաժնետոմսի արժեքն աճել է մինչև 342.89 դոլարի, ինչի շնորհիվ Apple-ի շուկայական արժեքը հատել է պատմական 5 տրիլիոնի շեմը։ Սակայն ավելի ուշ բաժնետոմսերի գինը նվազել է, և ընկերության կապիտալիզացիան գնահատվել է 4.94 տրիլիոն դոլար։

Չնայած այդ անկմանը՝ Apple-ը շարունակում է մնալ S&P 500 ինդեքսում ընդգրկված ամենախոշոր ընկերությունը։ Հատկանշական է, որ 5 տրիլիոն դոլարի կապիտալիզացիայի նշագիծը պատմության մեջ առաջինը հաղթահարել էր Nvidia-ն՝ 2025 թվականի հոկտեմբերին։ Apple-ի այս ցուցանիշը ևս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական հսկաների աճող ազդեցությունը համաշխարհային տնտեսության և ֆոնդային շուկաների վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment