«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 29-ին կայացած նիստի ընթացքում առաջադրել է 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ճեպազրույցը ուղիղ հեռարձակում էր Armenia Today-ը իր YouTube-յան ալիքում:
Փաշինյանի խոսքով՝ ԱԺ 12 հանձնաժովովների ղեկավաէի պաշտոնին առաջադրվել են ՔՊ հետևյալ ներկայացուցիչները.
— Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
— Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
— Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
— Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան,
— Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
— Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան,
— Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
— Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
— Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան,
— Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան,
— Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
— Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան։
