
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրել։
«Այսօր մենք շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Թրամփի հետ։ Նա համաձայնեց մեզ լիցենզիա տրամադրել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ և հույս է հայտնել համատեղ արտադրություն իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Սպիտակ տանը կայացել էր Թրամփի և Զելենսկու հանդիպումը։