19-ամյա զինվորի պատմությունը՝ կեղծ ահազա՞նգ, թե՞ չբացահայտված դեպք․ ՊՆ-ն արձագանքեց

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ 19-ամյա ժամկետային զինծառայողի դաժան ծեծի ենթարկվելու մասին գրառմանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը․

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հավելել են, որ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։

Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։

Leave a Comment