«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
