«Վստահ եմ՝ նման վերաբերմունքի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու». Էդուարդ Հայրումյան

«Վստահ եմ՝ նման վերաբերմունքի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Նախանցած տարի Երևանի Կանաչապատում ՀՈԱԿ-ը Իսակովի պողոտայում ծառատունկ է իրականացրել՝ տնկելով, ըստ Արմեն Բեգոյանի բառերի, գեղազարդ, թանկարժեք և հասուն կաղնի ծառեր։
Ամեն մի ծառի համար քաղաքապետարանը վճարել է 60.000 դրամ։
Այսօր տեսեք, թե ինչ վիճակում են այդ ծառերը։
Վստահ եմ՝ նման անպատասխանատու վերաբերմունքի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու, բայց գոնե լինենք տեղեկացված իրականությունից»:

Leave a Comment