ՍԱՏՄ-ն վերացրել է «Թամարա» ընկերության արտադրատեսակների կասեցումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կայացրած որոշման համաձայն՝ վերացվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» և վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրական կասեցումը: 

Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ նշված արտադրատեսակներն արդեն անվտանգ են: 

Leave a Comment