Օլիմպոս լեռը 12 տարվա սպասումից հետո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Օլիմպոս լեռը 12 տարվա սպասումից հետո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հին հունական աստվածների առասպելական բնակավայր համարվող Օլիմպոս լեռը 12 տարվա սպասումից հետո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչման է արժանացել նաև Հարավային Սուդանի Բոմա-Բադինգիլո բնական տարածքը, որտեղ տեղի է ունենում աշխարհի խոշորագույն ցամաքային կաթնասունների միգրացիաներից մեկը։ Հունաստանում այս որոշումը մեծ ոգևորությամբ է ընդունվել։

Օլիմպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկված էր դեռևս 2014 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում այժմ ընդգրկված են 170 երկրների 1248 օբյեկտներ, որոնք ճանաչվել են մարդկության համար բացառիկ արժեք ունեցող վայրեր։ Դրանց թվում են Աթենքի Ակրոպոլիսը, Չինական մեծ պարիսպը, Եգիպտոսի բուրգերը և Հնդկաստանի Թաջ Մահալը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment