Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալիքին հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը վերջին ժամերի ընթացքում որսացել է մի քանի անօդաչու թռչող սարք։

Նրա խոսքով՝ այդ ահաբեկչական փորձերն իրականացվել են իրանամետ զինված խմբավորումների կողմից և արձակվել Իրաքի տարածքից։

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում պատասխանելու հարձակումներին համապատասխան պահին և վայրում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment