Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են միջնորդների միջոցով․ Թեհրան

Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով՝ չնայած երկու երկրների միջև պահպանվող լարվածությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

Բաղայի խոսքով՝ Թեհրանի գլխավոր առաջնահերթությունը մնում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքացիների պաշտպանության ապահովումը։ Նա նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ բանակցային շփումների ընթացքում Իրանին հարվածներ հասցնելու համար։

«ԱՄՆ-ն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հարձակվել Իրանի վրա բանակցությունների ընթացքում։ Ավելի վաղ երկխոսության ժամանակ մենք երկու անգամ դարձել էինք ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների թիրախ», — հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ամերիկյան հարվածները կոպտորեն խախտում են Իսլամաբադի հուշագիրը։ Չնայած դրան՝ իրանական կողմը հաստատում է, որ Վաշինգտոնի հետ անուղղակի շփումները միջնորդների միջոցով շարունակվում են։

Leave a Comment