«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան

«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Սբ. Վարդան եկեղեցի-դամբարանից (որտեղ, ըստ ավանդության՝ ամփոփված է Ավարայրում նահատակված Տաճատ Գնթունի իշխանի աճյունը), Պողոս-Պետրոս եկեղեցուց, Թուխ Մանուկից և վաղ միջնադարյան կոթողներից։
Պատմական Միգ գավառի այս փոքրիկ հատվածը քաղաքակրթական Հայաստանի, պատկերավոր ասած, մանրակերտ է, որտեղ մշակույթն ու քաղաքակրթությունն ուղղակի հորդում են։
Միասնական քաղաքակրթական Հայաստանն անուրանալի է և անհերքելի, իսկ դրա ժառանգորդը լինելը՝ մեծագույն պատիվ ու պատասխանատվություն»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան

Leave a Comment