Մի՛ բացեք այս նամակները․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է նոր խարդախության մասին

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։

Քաղաքացիներին հորդորվում է նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, ինչպես նաև արգելափակել ուղարկողին։

Կիբեռոստիկանությունը կոչ է անում լինել զգոն և չվստահել անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված էլեկտրոնային նամակներին։

Leave a Comment