Կանեփ էր աճեցրել, մարիխուանա պատրաստել ու տանը պահել․ 63-ամյա տղամարդը հայտնվել է քրեական վարույթում

Հուլիսի 20-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։

Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment