Ինչպես հայտնի է անբարենպաստ եղանակային պայմանների՝ ամպրոպների և ուժեղ շոգի պատճառով ԱԱ-ում մտցվեցին լրացուցիչ ընդմիջումներ, որոնք հայտնի են որպես «ջրային դադարներ», որպեսզի խաղացողները կարողանային լրացնել հեղուկների պաշարները և նվազեցնել գերտաքացման ռիսկը:
«2024 թվականի դեկտեմբերի վերջին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան համատեղ կհյուրընկալեն 2030 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, այն բանից հետո, երբ Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում կանցկացվեն երեք բացման խաղեր՝ նշելու առաջին Աշխարհի առաջնության 100-ամյակը։ Հունիսին Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում կարող են դիտվել ծայրահեղ շոգեր: Ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Բարսելոնան, Կասաբլանկան և Լիսաբոնը, սովորաբար օգտվում են Միջերկրական ծովից և Ատլանտյան օվկիանոսից փչող զով քամիներից: Այնինչ, ավելի ցամաքային քաղաքներում կարող են դիտվել շատ ավելի բարձր ջերմաստիճաններ: Օրինակ՝ Մադրիդում հունիս և հուլիս ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է 30-ից մինչև 35°C, իսկ Մարակեշում և Ֆեսում միջին ջերմաստիճանները հուլիսին տատանվում է 35-ից մինչև 40°C, և սրանք ընդամենը միջին ցուցանիշներ են: Այս տարի Պորտուգալիան և Իսպանիան մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը ենթարկվեցին երեք ջերմային ալիքների ազդեցության: 2034 թվականի աշխարհի առաջնությունն էլ կանցկացվի Սաուդյան Արաբիայում, որտեղ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 50°C-ի»,- ասվում է հաղորդագրությունում։