Վրաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ: