Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրի փոփոխություններին

Կառավարությունը հավանություն է տվել «2018 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Արդյունքում՝ կապահովվեն 2025 թ. սեպտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Leave a Comment