ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մինչև Իրանը չհամաձայնի Միացյալ Նահանգների հետ գործարքի, Իսլամական Հանրապետությանը հասցվող վնասը կմեծանա օրեցօր։
«Կարծես թե նրանք (իրանցիները – խմբ.) պատրաստ չեն գործարքի։ Այսպիսով, նրանք կշարունակեն վճարել գինը, և ամեն գիշեր այդ գինը ավելի ու ավելի բարձր կդառնա։ Հնարավոր է՝ մի քանի օրից նրանք պատրաստ լինեն գործարք կնքելու», – Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։