Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն աշնանը

Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս աշնանը՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին, իսկ նախագահական ընտրությունները՝ մի փոքր ավելի ուշ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Բելգրադում հանդիպումից հետո։

«Պետք է սպասել, որ դրանք տեղի կունենան հոկտեմբերին կամ նոյեմբերին, ինչը նշանակում է, որ դրանք կնշանակվեն սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին։ Ես արդեն ասել եմ, որ ընտրությունները կանցկացվեն մինչև 2026 թվականի վերջը։ Ես կպահեմ իմ խոսքը, և հիմա ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Խորհրդարանական ընտրություններն անպայման կանցկացվեն մինչև տարեվերջ, իսկ նախագահական ընտրությունները՝ մի փոքր ավելի ուշ», – նշել է Վուչիչը։

Հուլիսի 10-ին նա հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների նշանակվելուց հետո հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից։ Մինչ այդ Վուչիչը խոստացել էր օգնել իշխող Սերբական առաջադեմ կուսակցությանը (ՍՊԿ) հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ «Միացյալ Սերբիա» անվամբ ցուցակով։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց ՍՊԿ նախագահ Միլոշ Վուչևիչը, քաղաքական կուսակցությունը ակնկալում է, որ Վուչիչը կգլխավորի կուսակցության ցուցակը և կդառնա վարչապետի պաշտոնի թեկնածու։

Leave a Comment