Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի և Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը 2022 թվականից հանդես է գալիս կատալոնական ակումբում: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2027 -ի հունիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տորեսը համաձայնել է ամռանը տեղափոխվել ՊՍԺ։
Հիշեցնենք, որ Տորեսի գոլի շնորհիվ Իսպանիան նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսպանացիները հուլիսի 19-ին անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էին Արգենտինային։