ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թող աշխատենք, որ ավելանա տատի թոշակը. «Առինջ մոլի» աշխատակիցների բողոքի ակցիան

Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին կոչ են անում հարցնել պատկան մարմիններին, թե ինչ հիմնավորմամբ է փակվել առևտրի կենտրոնը, քանի որ իրենք հավաքվել են հենց այդ պատճառով: 

Ակցիայի մասնակցի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի հետ հանդիպումներ են եղել, սակայն այլ մանրամասներ չեն հայտնվում, և ոչ մի հստակ բան ասված չէ: Նա նշեց, որ հինգ տարվա ընթացքում խանութները զարգանում են, ամեն ինչ նորմալ է, և մարդիկ կանոնավոր հարկեր են վճարում պետությանը: 

Ըստ նրա՝ իրենց անգործության հետևանքով պետական բյուջեն չի լցվելու, քանի որ այդ միջոցները գոյանում են իրենց աշխատանքից, որոնց հաշվին էլ ավելացվում են թոշակները: 

Նա ընդգծեց, որ բոլորն էլ ցանկանում են, որ ծնողների թոշակներն ավելանան, ինչը հնարավոր է միայն իրենց աշխատանքի շնորհիվ:

Leave a Comment