Թիկնիզյանի ակումբը խոշոր հաշվով հաղթանակ է տարել․ ՉԼ

Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» խոշոր հաշվով հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Սերբական թիմը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է հյուսիսիռլանդական «Լարնին»։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը։

Պատասխան հանդիպումը կկայանա Բելգրադում։

Leave a Comment