Փաշինյանն ու Մերցը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

Նա նշել է, որ երկու առաջնորդները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ «Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար», – ասել է Կոռնելիուսը։

«Այս առումով երկու կողմերն էլ նշել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնման ներուժը», – հավելել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

Leave a Comment