Աղջիկների մասնակցությամբ միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում մեկ այլ աղջկա նկատմամբ՝ հնչեցնելով նաև վիրավորական արտահայտություններ։

Դեպքի վերաբերյալ Iravaban.net-ը դիմել է ՀՀ քննչական կոմիտե։

«Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment