Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, հրավիրում է առցանց իրազեկման միջոցառման.
«Հարգելի՛ ձուկ և ձկնամթերք արտադրողներ,
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
🔹 ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
🔹 դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
🔹TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
🔹 առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
🔹 տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։Մասնակցության համար կարող են գրանցվել
https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»։