Բաքվում հայտարարում են, որ՝ «Զանգեզուրի միջանցքը» նվազեցնելու է դեպի Եվրոպա ստուգումների թիվը

«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնելուց հետո դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ընթացքում նվազելու են տարածությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանապահ անցակետերի քանակը»,-այսօր հայտարարել է Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների ադրբեջանական ընկերակցության գլխավոր քարտուղար Քենան Ղուրբանովը։

«Միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը լինելու է երթուղու երկայնքով սահմանապահ ստուգումների պարզեցումն ու թվայնացումը»,-նշել է Ղուրբանովը։

Leave a Comment