Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

«Անհամբեր սպասում եմ սերտորեն գործակցել Ձեզ հետ՝ հանուն Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերության խորացման և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման», – գրել է Փաշինյանը։

Բըրնհեմը վարչապետի պաշտոնը երեկ է ստանձնել՝ Քիր Սթարմերի հրաժարականից հետո։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։

Leave a Comment