Պոլգարը հրաժարվել է Մադյարի՝ Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկից

Պոլգարը հրաժարվել է Մադյարի՝ Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկից

Գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը հրաժարվել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի՝ երկրի նախագահ դառնալու առաջարկից։ Այս մասին շախմատիստուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ես իմ մեջ բավարար ուժ չեմ գտնում մեր բաժանված ազգի միավորման պատմական պատասխանատվությունը ստանձնելու համար, ուստի չեմ կարող ընդունել առաջարկը»,- նշել է Պոլգարը: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին այդ պաշտոնում «անկախ և որևէ կուսակցություն չներկայացնող թեկնածու» նշանակելու ձգտման համար:

Ավելի ուշ վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ սխալ է թույլ տվել՝ հապճեպ առաջարկելով շախմատիստուհի Յուդիթ Պոլգարին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։

Leave a Comment