«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը։
Նա նշել է, որ շարունակելու է մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։ Մելոյանն իր գործությունությունը ծավալելու է մի շարք ուղղություններով՝ «Ուժեղ Հայաստանի» ինստիտուցիոնալ կայացում, ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում, քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն, ինչպես նաև հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում ու սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում։
Ըստ Armlur-ի՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև դաշինքի պատգամավորության թեկնածուներ Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։
