Sky. Բերնեմը Թրամփի հետ անցկացրել է իր առաջին միջազգային հեռախոսազրույցը

Էնդի Բերնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին միջազգային հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Sky News-ը։

Վարչապետի գրասենյակը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել զրույցի բովանդակության մասին։

Բերնհեմը վարչապետի պաշտոնը ստանձնել է հուլիսի 20-ի կեսօրին։ Նա փոխարինում է Քիր Սթարմերին, որը ստիպված էր հրաժարական տալ իշխող Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավորների ճնշման տակ՝ մայիսյան տեղական ընտրություններում նրանց պարտությունից հետո։

Leave a Comment