Գագիկ Բաղունցը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացանք Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար, պետական գործիչ Վալերի Գևորգյանի մահվան մասին։

Նրա երկարամյա գործունեությունը՝ ի շահ Հադրութի և Արցախի, արժանի է հարգանքի և երախտագիտության։ Նա իր պատասխանատու աշխատանքով և նվիրումով ծառայել է հայրենիքին ու ժողովրդին՝ թողնելով իր նշանակալի հետքը։

Վալերի Գևորգյանը հեռացավ կյանքից՝ իր սրտում պահելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անսասան հավատը։

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Կիսում ենք ձեր ծանր վիշտը և մաղթում հոգու տոկունություն ու համբերություն այս դժվարին օրերին։

Հիշատակն օրհնությամբ։

Leave a Comment