Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ առաջիկայում կքննվի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
ՀՀ Անրարադատության նախարարությունը վարույթ է հարուցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի, քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի և Վարչական դատարնի դատավոր Արմեն Ներսիսյանի նկատմամբ։ Ֆարխոյանի գործով Խորհուրդը արդեն իսկ մեկ ն իստ անցկացրել է, հաջորդ նիստը կկայանա հուլիսի 21-ին ժամը 14։00։
Մյուս երկու նիստերը կկայանան օգոստոսի 10-ին, համապատասխանաբար ժամը 11։00-ին և 14։30-ին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։