Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքում լեռան փլուզումից հետո մահացել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Եվս 34 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Պեկինի ժամանակով, Պենշույ շրջանում։
Հարյուրավոր փրկարարներ են աշխատում դեպքի վայրում։ Իշխանությունները շրջակա տարածքից տարհանել են ավելի քան 1100 մարդու։
Մանրամասները՝ տեսանյութում: