ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերի մոտ հինգշաբթի օրը անսովոր երկրաշարժ է գրանցվել։ Այն կարող է առաջացած լինել ռազմական փորձարկման ժամանակ տեղի ունեցած պայթյունից, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով սեյսմոլոգներին։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի ափերի մոտ գրանցել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել զրո կիլոմետր խորության վրա, ինչը նշանակում է, որ սեյսմիկ ակտիվության աղբյուրը շատ մոտ է եղել մակերևույթին։ Թերթը նշում է, որ սա ավելի բնորոշ է պայթյունին, քան տեկտոնական երկրաշարժին։
«Այս միջադեպի ժամանակ գրանցված ցնցումներն ավելի շատ բնորոշ են պայթյունի, քան բնական երկրաշարժի», – մեջբերում է հրատարակությունը ԱՄՆ երկրաբանական ծառայության ներկայացուցչի խոսքերը։
Թերթը ընդգծում է, որ երկրաշարժի հավանական պատճառը ռազմական փորձարկումներն էին, մասնավորապես՝ փորձարարական պայթյունը։