Ո՞վ է ԱԱ եզրափակչի ֆավորիտը

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է աշխարհի առաջնության եզրափակչի ֆավորիտին՝ ավելի բարձր գնահատելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հնարավորությունները։

Եզրափակչում իսպանացիների մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Արգենտինան։

Իսպանիայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 56,31 տոկոս, Արգենտինայինը՝ 43,69 տոկոս։

Կիսաեզրափակչում Իսպանիան հաղթել էր Ֆրանսիային (2:0), Արգենտինան՝ Անգլիային (2:1)։

Leave a Comment