«Ալաշկերտն» ու «Փյունիկն» այսօր կանցկացնեն պատասխան հանդիպումները․ ԿԼ

Երեւանի «Ալաշկերտն» ու «Փյունիկը» այսօր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները։

«Ալաշկերտը» կհյուրընկալվի Ղազախստանի «Ելիմայ Սեմեյին», «Փյունիկը» կընդունի Մալթայի «Մարսաշլոկին»։

«Ելիմայ Սեմեյ» – «Ալաշկերտ» հանդիպումը Հայաստանի ժամանակով կմեկնարկի 19.00–ին, իսկ «Փյունիկ» – «Մարսաշլոկ» խաղը՝ 20:00։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» առաջին խաղը ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ «Փյունիկը» հաղթել էր՝ 3-0։

Leave a Comment