Թրամփ. ԱՄՆ-ը կորոշի՝ հնարավո՞ր է Իրանի հետ համաձայնագիր կնքել, թե ոչ

Վաշինգտոնի վարչակազմը կորոշի՝ արդյոք կա Թեհրանի հետ նոր համաձայնագրի հասնելու հեռանկար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում՝ պաշտպանական նորարարություններին նվիրված կոնֆերանսում։

«Նրանք (իրանական իշխանությունները) ուզում են համաձայնագրի հասնել։ Նրանց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք։ Մենք կորոշենք՝ համաձայնության կհասնենք նրանց հետ, թե՞ պարզապես կդադարեցնենք այն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի հարվածներին։

ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմը սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հուլիսի 13-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարեց, որ Թեհրանը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, և որ դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

Leave a Comment